Չեխիայի նախագահը կոչ է արել ստեղծել միջազգային կոալիցիա՝ ի պաշտպանություն Ուկրաինայի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Capture

Չեխիայի նախագահ Պետր Պավելը X-ի իր էջում կոչ է արել ստեղծել միջազգային ընդլայնված կոալիցիա՝ ի պաշտպանություն Ուկրաինայի, որը կհասնի արդար խաղաղության։

«Եկել է ժամանակը, որ սկսենք դիտարկել ընդլայնված կոալիցիա ստեղծելու հնարավորությունը, որտեղ կներգրավվեն Ուկրաինայում արդար խաղաղության հասնելու ցանկություն ունեցողները», - ասել է նա՝ պնդելով, որ խաղաղությունը պետք է հաստատվի Կիևին համապատասխան պայմաններով։

Չեխական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պետության ղեկավարի այս հայտարարությունը արձագանք էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպմանը և կիրակի օրը Լոնդոնում ծրագրված որոշ եվրոպական երկրների ղեկավարների գագաթնաժողովին՝ քննարկելու Ուկրաինայում տիրող իրավիճակը։

Փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին Չեխիան, ինչպես նշում են չեխական ԶԼՄ-ները, կողմ է Կիևին համապարփակ օգնության մեծացմանը և հակամարտությունը դադարեցնելու բանակցություններին Եվրամիության մասնակցությանը։

--00—ՅՄ