ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Զելենսկին վա բանկ է գնում, որ Ուկրաինայի ԶՈՒ-ի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնի, քանի որ նրանք շատ ծանր վիճակում են գտնվում։ Բայց դա մեծագույն սխալներից մեկն է, ՌԴ-ն անհամաչափ պատասխան է տալու։ Զելենսկին ուզում է վախի մթնոլորտ ստեղծել, վերջին ճիգերն է գործադրում, հասկացել է, որ վերջը եկել է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը՝ ադրադառնալով այսօր վաղ առավոտյան Մոսկվայի վրա ԱԹՍ-ների զանգվածային հարձակմանը։
Խոսելով Սիրիայում ընթացող ողբերգական դեպքերից, ռազմական փորձագետը նշեց, որ վայրագություններ իրականացնող ահաբեկչական խմբավորումները վերապատրաստվել են Թուրքիայում, ինչի առաջ Իրանը, ՌԴ-ն ու ԱՄՆ-ն աչք են փակում։
«ԱՄՆ-ն կանաչ լույս է վառել թուրքերի համար Սիրիայում, քրդերի հախից գալու ֆունկցիան դրել են Թուրքիայի վրա։ ԱՄՆ-ն շարունակում է պահպանել Իսրայելի հետ պայմանավորվածությունները, պլաններ ունի Իրանի նկատմամբ, չի բացառվում, որ Արցախը որպես պլացդարմ օգտագործվի»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ