«Հայկական ավիաուղիները» դադարեցնում են իրենց թռիչքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News 

1

Հայկական ավիաուղիները», որի սեփականատերը ռուսական Nord Wind ընկերությունն է, 24News-ի աղբյուրների համաձայն դադարեցնում է իր թռիչքները: Պատճառը, ըստ ոլորտի իրազեկ մասնագետների, ընկերության ծանր ֆինանսատնտեսական վիճակն է, աշխատակիցներից արդեն ազատման դիմումներ են հավաքում:  

Ավիաընկերությունից, սակայն, 24News-ին փոխանցեցին, որ պատրաստվում են «որոշ ժամանակով դադարեցնել թռիչքները»: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայկական ավիաուղիների» մամուլի պատասխանատու Դիանա Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց.   

«Ընկերությունը թարմացնում է ինքնաթիռների պարկը, նոր ինքնաթիռներ ենք գնելու, այժմ փաստաթղթաշրջանառություն է իրականացվում և այո, որոշ ժամանակով` մինչև 6 ամիս, ընկերությունը դադարեցնում է թռիչքները»,- մանրամասնեց խոսնակը:  

Ավիացիոն ոլորտի մեր աղբյուրը, սակայն, անիրատեսական համարեց ավիաընկերության վերադարձի հնարավորությունը շուկա՝ հաշվի առնելով այն, որ «Հայկական ավիաուղիները» դադարեցնում է թռիչքները ոլորտի ամենաեկամտաբեր սեզոնից՝ ամառային նավիգացիոն շրջանից առաջ, ինչից հետո դիրքերի վերականգնումը գրեթե անիրատեսական է: Անհասկանալի է նաև, թե ինչպես է ընկերությունը հետ հավաքելու մասնագետներին, որոնք շուկայում պահանջարկ ունեցող կադրեր են:

 

--00—ԱՊ