ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Սուտ են խոսում, իրենք բոլոր հարցերում ստախոս են, չեմ պատկերացնում աշխարհում մի այլ պետություն, որի քաղաքացիները գտնվեն գերության մեջ և այդ պետության ղեկին գտնվողները մատը մատին չխփեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Սրբազանը նշեց՝ տեղեկություն ունեն, որ Փաշինյանը պատրաստվում էր դիմել ժողովրդին խաղաղության պայմանագրի հետ կապված։ «Հիմա ասում եմ, ստախոս, փաստաթուղթը հրապարակի։ Ի վերջո, հրապարակային դո՞ւրս ես գալու, պատմելո՞ւ ես, թե ինչ է այդ խաղաղության պայմանագիր կոչվածը»,- ասաց Սրբազանը։
--00—ՅՄ