Իրաքը հուսով է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կնպաստի Հայաստանի ավելի լավ ապագայի կերտմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

photo_2025-03-17_14-02-14

Իրաքի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը՝ բարձր գնահատելով այդ ուղղությամբ գործադրված դիվանագիտական ջանքերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին համապատասխան հայտարարություն է տարածել Իրաքի ԱԳ նախարարությունը։

«Իրաքի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև պատմական նշանակություն ունեցող խաղաղության պայմանագրի  շուրջ համաձայնեցման հասնելը»,-նշված է հայտարարության մեջ։  

Իրաքի ԱԳ նախարարությունը նշել է, որ այս համաձայնագիրը լուրջ քայլ է Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման ուղղությամբ և հուսով է, որ այն կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար ավելի լավ ապագայի կերտմանը։ 

«Նախարարությունը նաև բարձր է գնահատում դիվանագիտական ​​ջանքերը, որոնք նպաստել են այս կարևոր նվաճմանը»,-ասված է հայտարարության մեջ։ 

Իրաքի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ այս համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերությունների և արդյունավետ համագործակցության նոր դարաշրջան կբացի և կամրապնդի տարածաշրջանում խաղաղ գոյակցության և կայուն զարգացման հեռանկարները։  

--00—ՅՄ