Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Գազային օդից, ցամաքից և ծովից․ Al Jazeera

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

Screenshot_4

Իսրայելը շարունակում է օդից, ցամաքից և ծովից հարվածներ հասցնել Գազայի հատվածին, որի հետևանքով զոհվել է ավելի քան 230 մարդ, ևս 350-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։

Նշվում է, որ հարվածների թիրախ է դարձել Խան Յունիս քաղաքից արևմուտք գտնվող Ալ-Մավասի շրջանում տեղահանվածներով վրանային ճամբարը: Իսրայելական նավակները գնդակոծում են Ռաֆահ քաղաքի տարածքները, օդային ուժերը ռմբակոծում են պաղեստինյան անկլավի հյուսիսային և կենտրոնական հատվածները։ Իսրայելական զինուժը օգտագործում է նաև հրետանի։

--00—ՅՄ