ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
85 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Լարիսա Գոլուբկինան: Այս մասին հայտնել է հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը։
«Կես ժամ առաջ լուր ստացա, որ կյանքից հեռացել է իմ ընկերուհին՝ «Հուսարական բալլադի» աստղ, հոյակապ դերասանուհի Լարիսա Գոլուբկինան»,- գրել է Մալախովը:
Լարիսա Գոլուբկինան ծնվել է 1940 թվականի մարտի 9-ին Մոսկվայում։ 1955 թվականին ընդունվել է Մոսկվայի երաժշտամանկավարժական ուսումնարանը դիրիժորական և երգչախմբային բաժնում, որն ավարտել է 1959 թվականին։
Նրա կատարել է ավելի քան 20 դեր, այդ թվում՝ դերեր «Տվեք ինձ բողոքի գիրք», «Երեք տղամարդ նավակում՝ չհաշված շանը» և այլն։
1977-1987 թվականներին ամուսնացած է եղել դերասան Անդրեյ Միրոնովի հետ։
--00—ՅՄ