Մինչև մահ կպաշտպանեմ այս գույները․ Ռոնալդու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

cristiano-ronaldo-1-6953143-1720202687318-750x375

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, որ ազգային հավաքականի հաջողությունը իր համար ավելի կարևոր է, քան իր անձնական վիճակագրությունը։

«Մենք շատ հանդիպումներում լավ խաղացինք։ Չեմ հավատում, որ ազգային հավաքականում կա մի խաղացող, որը չի ցանկանում լավ խաղալ։ Երբեմն ամեն ինչ պարզապես չի ստացվում այնպես, ինչպես ծրագրել էինք։

Եթե ես խաղադաշտում չլինեմ, և մեկ ուրիշը խաղա, ինձ համար միևնույնն է։ Մինչև մահ կպաշտպանեմ Պորտուգալիայի հավաքականի գույները։ Եթե թիմը հաղթի, իսկ ես գոլ չխփեմ, ես ուրախ կգնամ տուն»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Maisfutebol-ը։

«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրել է 217 հանդիպում, խփել 135 գոլ։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ