ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
ՀՀ վարաչեպ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Պարույր Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից։ Կառավարության ղեկավարի համապատասխան որոշումը զետեղված է իրավական ակտերի համապատասխան բաժնում։
Որոշման մեջ մասնավորպես գրված է․ «Պարույր Հովհաննիսյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»։
Հիշեցնենք, որ Պարույր Հովհաննիսյանը 1996 թվականից անցել էր դիվանագիտական աշխատանքային ճանապարհ՝
1996-1998թթ․ ԱԳՆ միջազգային տնտեսական համագործակցության վարչության միջազգային տնտեսական կազմակերպությունների բաժին, կցորդ,
1998-2001թթ․ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն (Նյու Յորք) երրորդ, ապա՝ երկրորդ քարտուղար,
2001-2005թթ․ ԱԳՆ միջազգային տնտեսական համագործակցության վարչության միջազգային տնտեսական կազմակերպությունների բաժնի պետ,
2005-2010թթ․ Եվրոպական միությունում ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալ, խորհրդական,
2011-2012թթ․ ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ ԵՄ հարցերով խորհրդական,
2013-2014թթ․ ԱԳՆ Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բաժնի պետ,
2014-2016թթ․ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ,
2016-2021թթ․ Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ։
2021թ նոյեմբերի 9-ին նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:
--00—ԱՊ