ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News
Տարածաշրջանային բոլոր խաղացողները պետք է հարգեն Իրաքի սուվերենությունը և չխախտեն այն: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Իրաքի ԱԳ նախարարի պաշտոնակատար Մուհամեդ Ալի ալ-Հաքիմը:
«Իրաքի տարածքը ոչ մի դեպքում չի դառնա բախումների և պատերազմի դաշտ»,- ընդգծել է ԱԳ նախարարը։
Ալ-Հաքիմի խոսքով՝ սկզբունքային դիրքորոշումը Բաղդադը հասցրել է Թեհրանին և Վաշինգտոնին:
Ինչպես նշել է ԱԳ նախարարի պաշտոնակատարը՝ Իրաքը պետք է չեզոք մնա և չներքաշվի տարածաշրջանային կոնֆլիկտում: Նախարարն ավելացրել է, որ ցանկացած ռազմական էսկալացիա Մերձավոր Արևելքում կամրապնդի ահաբեկիչների դիրքերը: