ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը վստահ է՝ բանակի դժբախտ դեպքերը միայն վարտիքի ու քրեական մշակույթի տեսանկյունից չէ, որ պետք է դիտարկել:
24News-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ բանակի դժբախտ դեպքերի վրա բացասական ազդեցություն ունի նաև ատելության այն մթնոլորտը, որն առկա է մեզանում: «Զինվորներն իրականությունից կտրված չեն, նրանք տեսնում են՝ երկրում ինչ է կատարվում, ու այդ ամենը, այդ մթնոլորտը, այդ բաժանումները նաև բանակ են ներթափանցում: Ավելին՝ հարսանիքների ժամանակ քաղաքական հողի վրա մարդիկ իրար են ծեծում»,- ընդգծեց Սամսոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։