ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է Մայրենի լեզվի միջազգային օր: 2000 թվականից այդ օրը նշվում է որպես Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիսի) քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը «Մայրենի լեզվի միջազգային օրվա» առիթով ֆեյսբուք սոցիալական ցանցում հայերեն և թուրքերեն գրառում է արել: Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber կայքից։
«Մեր մայրենին մեր պատիւն է։
21 Փետրուարի Համաշխարհային Մայրենի լեզուի օրը շնորհաւոր ըլլայ»։
Գրառմանը կից հայ պատգամավորը լուսանկար է հրապարակել, որում հայերեն այբուբենն է: