ԵՐԵՒԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐ, 24News
Վրաստանում հաստատվել է նոր տիպի կորոնովիրուսով վարակվելու առաջին դեպքը։ Այս մասին, ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, չորեքշաբթի երեկոյան հայտնել է այդ երկրի առողջապահության նախարար Եկատերինա Թիկարաձեն։
«Հիվանդությամբ վարակվելու դեպքը հաստատվել է Վրաստանի քաղաքացու մոտ, որը երկիր է ժամանել Իրանից՝ անցնելով Ադրբեջանը», - նշել է նա։
Հայաստանի հարևան երկրներից պաշտոնապես կորոնավիրուսով վարակվելու դեպքեր բացի Վրաստանից արձանագրվել է նաև Իրանում։