ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News
Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Մելոն աջ կոճի վնասվածք է ստացել։ Այս մասին տեղեկացնում է Իսպանիայի չեմպիոնի մամուլի ծառայությունը: Վնասվածքը նա ստացել էմարտի 6-ին տեղի ունեցած մարզման ընթացքում։
Այս խնդրով նա շարքից դուրս կմնա 3 շաբաթով:
Նշենք, որ «Բարսելոնայի» հիմնական թիմի կազմից վնասվածքներ ունեն նաև ֆրանսիացի պաշտպան Կլեման Լանգլեն, ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, և ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն:
Արթուր Մելոն ընթացիկ մրցաշրջանի բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, որի ընթացքում խփել է 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում: