ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
«2020 թվականի պետական բյուջեով Շիրակի մարզպետարանի կառավարման ապարատին հատկացված մարտ ամսվա պարգևատրման ամբողջ գումարը ուղղվելու է մարզի մի շարք հաստատությունների համար ախտահանիչ և պաշտպանիչ միջոցներ ձեռք բերելու» համար»: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Խոսքը, մասնավորապես, 8 մլն դրամի մասին է, որը կուղղվի նաև, ապրիլի սոցիալական աջակցության հոդվածով նախատեսված գումարները համալրելու նպատակին։