Չարենցավանում անցյալ տարի մեկնարկած ասֆալտապատմումը նախատեսված է ավարտել 2 ամսում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

1

Կոտայքի մարզի համայնքներում և բնակավայրերում շարունակվում են կյանքի կոչվել ՀՀ կառավարության՝ համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր:

Կառավարության 2019թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Չարենցավան քաղաքում անցյալ տարի մեկնարկել և այս տարի շարունակվում են 74 մլն դրամ արժողությամբ 12.500 քմ մակերես (շուրջ 2 կմ) ընդգրկող բակային հատվածների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ Կոտայքի մարզպետարանից:

Ծրագրի շրջանակում նախորդ տարի ասֆալտապատվել են անմխիթար վիճակում գտնվող 0,7 կմ երկարությամբ /2500քմ մակերեսով/ բակային հատվածներ 2-րդ թաղամասում։

Այժմ բակային ասֆալտապատման նախնական աշխատանքներ են իրականացվում 4-րդ թաղամասում։ Այս տարի բակային ասֆալտապատման մակերեսը կկազմի 10․000քմ։ Աշխատանքները նախատեսված է ավարտել 2 ամսվա ընթացքում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ պատասխանատու մարմիններին հանձնարարվել է առավելագույնս ապահովել ճանապարհաշինական աշխատանքներում ընդգրկված աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելիչ միջոցների առկայությունն ու խստագույնս պահպանել պարետատան կողմից սահմանված նորմերը: