Կոտայքի մարզպետը հինգ օրով մեկնում է արձակուրդ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

4

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը 5 օրով մեկնում է արձակուրդ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 3 աշխատանքային օր տևողությամբ՝ 2023 թվականի դեկտեմբերի 7-11-ը ներառյալ:

Ահարոն Սահակյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը:

--00—ՅՄ