ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին արձակուրդից հետ կանչելու մասին որոշում է ստորագրել։
Որոշման մեջ մասնավորապես ասված է․
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով՝
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին 2020 թվականի մայիսի 18-ից հետ կանչել ամենամյա արձակուրդից»։
Հիշեցնենք՝ վերջերս մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Վարագ Սիսեռյանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել։