ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
Չինաստանի Ուհան քաղաքում կորոնավիրուսի ախտորոշման զանգվածային թեստավորումը բացարձակապես անվճար կլինի բնակիչների համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով քաղաքի առողջապահության հարցերով հանձնաժողովին։
Ուհանի օպերատիվ շտաբը կարգադրել է 10 օրվա ընթացքում զանգվածային թեստավորում անցկացնել ամբողջ բնակչության շրջանում, երբ քաղաքում վարակի նոր դեպքեր են հայտնաբերվել: Զանգվածային թեստավորումը սկսվել է մայիսի 14-ին։
«Թեստավորման ծախսերը քաղաքի ղեկավարության և շրջանի միջև են բաշխվում։ Քաղաքի բնակիչները ոչինչ չեն վճարի»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ թեստավորման մասին որոշումն ընդունվել է քաղաքում ամեն օր գրանցվող ասիմպտոմ դեպքերով պայմանավորված: