ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News
Մայիսի 23-ին կիրականացվի Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում՝ ժամը 12:00, ժամանում դեպի Երևան՝ ժամը 17:20): Այդ մասին հայտարարություն է տարածել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
«Տեղեկացնում ենք, որ ս.թ. մայիսի 23-ին կիրականացվի Երեւան-Վորոնեժ-Երեւան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում՝ ժամը 12:00, ժամանում դեպի Երևան՝ ժամը 17:20):
Ս. թ. մայիսի 23-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան չվերթը Azimuth ավիաընկերության կողմից (ժամանում՝ 17:40):
Ս. թ. մայիսի 25-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում՝ 21:10):
Ս. թ. մայիսի 27-ին կիրականացվի Դամասկոս-Երեւան չվերթը Cham Wings ավիաընկերության կողմից (ժամանում՝ 00:05):
Ս. թ. մայիսի 27-ին կիրականացվի Սանկտ-Պետերբուրգ-Երեւան չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում՝ 19:30):
Ս. թ. մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում՝ 21:10):
Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։
Ուստի խնդրում ենք ժամանող ուղեւորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,-նշված է հայտարրաությունում։