ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն անթույլատրելի է համարում Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ պատերազմի մասին արտահայտած միտքը: 24News-ի հետ զրույցում նա նշեց, թե տպավորություն է, որ Ադրբեջանի նախագահն ու Բագրատյանը սինքրոն են աշխատում:
Հիշեցնենք, որ Բագրատյանը հայտարարել էր, թե «Ադրբեջանի տեղը լիներ 3-4 ամսից պատերազմ կսկսեր»:
Կարապետյանն ասում է, որ Ադրբեջանը միշտ էլ հոխորտացող հայտարարություններ է անում, բայց դրան զուգահեռ՝ մեր բանակը շարունակում է զինվել:
«Թեև կորոնավիրուսը որոշակիորեն խոչընդոտել է բանակին (ֆինանսական առումով), բայց վերջին երկու տարում բանակի սպառազինությունը որակապես փոխվել է»,- ընդգծում է Կարապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։