ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 5, 24News
Աժ-ում ճեպազրույցի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև ոստիկանական համակարգում կորոնավիրուսով վարակվածների թվին:
Հարցին՝ քանի՞ վարակված կա ոստիկանների շրջանում, Արման Սարգսյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ որքանո՞վ է թույլատրվում ասել… մոտ 100, բայց էդ 100-ն իր հետևից բերել է մեկուսացվածների թվի»:
Ոստիկանապետը նաև տեղեկացրեց, որ վարակվածների վիճակը կայուն է, նորմալ:
«Ունեցել ենք դեպքեր, որ վիճակը վատ է եղել, բայց հիմա ապաքինվել են»,-հավելեց ոստիկանապետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 5-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է վարակման 11817 դեպք, որից 3513-ն առողջացել է, 183-ը՝ մահացել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 պացիենտ: Վերջին 1 օրում գրանցվել է մահվան 7 դեպք:
--0—ԼՄ