ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News
Համաճարակային ամենալարված շրջանում ենք, մնացել է մեկուկես շաբաթ և նվազումը կսկսվի։ Եթե վիրուսն ավելի երկար տևեց, խնդիրներ կունենանք։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է բժիշկ Հայկ Մանասյանը։
Ըստ բժշկի՝ առաջիկա մեկ շաբաթում դժվար կլինի հասկանալ, թե որ մահերն են եղել կորոնավիրուսից։
«Ինչ-որ մի փուլից մահվան դեպքերը կֆիլտրվեն։ Վիրուսակիրների աճին զուգահեռ դժվար կլինի հաշվարկել մահերը վիրուսից էր, թե այն ուղեկցող հիվանդությունից»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ