ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News
«Իրավունք» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը հանդիպել է Փաշինյանի հետ` քննարկելով իր սկանդալային հրաժարականի թեման: Ու կարծես ընդհանուր լեզու են գտել: Համենայնդեպս, պարոն Գոգյանը մեզ հետ զրույցում իր հրաժարականի մասին արդեն այս տեսակետը հայտնեց.
«Երեւի չհեռանամ, փոշմանել եմ, համենայնդեպս, հիմա աշխատանքի եմ ԲՈԿ-ում»: Պարոն Փաշինյա՞նն է Ձեզ համոզել: Ես խնդիր եմ բարձրացրել, եւ այդ խնդիրը քննարկվում է: Ես հիմա ԲՈԿ-ում աշխատանքի եմ:
Փաստորեն, Ձեր բարձրացրած խնդիրը լուծվե՞լ կամ լուծման ընթացքի մե՞ջ է, որ փոշմանել եք հեռանալ: Հուսով եմ, ես դրա համար եմ խնդիրը բարձրացրել, որ լուծում լինի, այսքանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
--0--ԱՀ