ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 19, 24News
«The Washington Times»-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտավախություն ունի, որ կարող է պարտվել աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում, եթե քվեարկությունը կորոնավիրուսի պատճառով փոստային եղանակով անցկացվի:
«Փոստային քվեարկությունը միակ տարբերակն է, որի դեպքում կարող եմ պարտվել, որովհետև դեմոկրատները խաբում, թալանում ու գողանում են։ Նրանք քվեաթերթիկները որոշ շրջաններ, հիմնականում հանրապետական շրջաններ չեն ուղարկում»,- ասել է Թրամփը, ապա նաև նշել, որ Բայդենը շատ ավելի թույլ մրցակից է իր համար, քան Հիլարի Քլինթոնն էր, սակայն Դեմոկրատական կուսակցության քարոզչամեքենան ավելի ուժեղ է:
Աղբյուրը նաև գրում է, որ, ըստ «Real Clear Politics» պորտալի վերջին հարցման արդյունքների համաձայն, Բայդենն ընտրողների շրջանում ժողովրդականության առումով միջինը 8,5 %-ով առաջ է անցնում ԱՄՆ ներկայիս նախագահից։
--00—ԼՄ