ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News
Կորոնավիրուսի դեմ ամերիկյան 3 տարբեր պատվաստանյութեր գտնվում են փորձարկման վերջին փուլում․ Նյու Հեմփշիրում ընտրողների առջև ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին գրել է Gazeta-ն:
«Մենք պատվաստանյութը կներկայացնեն այս տարի և միասին կհաղթենք վիրուսին»,- ասել է Թրամփը:
ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղում է կորոնավիրուսի դեպքերի թվով: Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ երկրում պանդեմիայի սկզբից գրանցվել է վարակման ավելի քան 5,9 մլն, մահվան ավելի քան 180 000 դեպք:
-- 00—ՄՀ