ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «շատ տհաճ կյանք» կունենար, եթե պարտվեր նախագահական ընտրություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New York Times-ը։
Ըստ հրապարակման՝ այսպիսով ԱՄՆ նախագահն ընդունում է իր մտավախություններն այն մասին, որ իր դեմ հարուցված գործերը կարող էին, ի վերջո, հանգեցնել բանտարկության։
«Եթե ես պարտվեի, շատ վատ կլիներ։ Դա վտանգավոր էր, իրականում շատ վտանգավոր», - ասել է Թրամփը փետրվարի 19-ին Մայամիում ներդրումային ֆորումի ընթացքում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ