ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News
Պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ՝ հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է իրականացնել արտակարգ ծառայություն։
Պարետի որոշմամբ՝ տնից դուրս եկող անձինք պետք է պարտադի՛ր կրեն դիմակ և պարտադի՛ր ունենան անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր, նույնականացման քարտ կամ վարորդական իրավունքի վկայական։
Կարգը խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության։
--0--ԿԿ