ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News
«Մենք կռվող ազգ ենք, Կիրովաբադն էլ ենք վերցնելու, Նախիջևանն էլ, մինչև վերջ գնալու ենք: Ադրբեջանը ինչքան էլ հարձակվի, տուժելու է»- այդ մասին 24News-ի հետ զրույցում ասել են հարցմանը մասնակցած քաղաքացիները՝ խոսելով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին:
Քաղաքացիներից մի քանիսը նշել են, որ ինչպես 2016-ի ապրիլին են գնացել առաջնագիծ, այնպես էլ հիմա պատրաստ ենք գնալ.
«Մեր պարտքն է, պատրաստ ենք առաջնագիծ գնալ, ամբողջ հայ ազգը զինվորների կողքին է», - ասացին նրանք:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզում սահմանային վիճակի լարվածությունը սկիզբ առավ դեռևս հուլիսի 12-ին, երբ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամեր հետո Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, այնուհետև ճնշվել հայկական կողմից:
Մինչև օրս էլ հակառակորդի կրակոցները տարբեր ուղղություններով և ինտենսիվությամբ շարունակվում են՝ արժանանալով հայկական կողմի համարժեք պատասխանին: ՀՀ ՊՆ հայտարարությամբ՝ ԶՈւ-ն ամբողջապես վերահսկում է իրավիճակը:-
-0--ԿԿ