ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է.
«Ըստ «Aircompany Armenia» ընկերության կողմից դեսպանությանը փոխանցված տեղեկատվության՝ առաջիկա օրերին ավիաընկերությունը կիրականացնի հետևյալ չարտերային չվերթները.
Մոսկվա - Երևան - 07․08․2020 /«Վնուկովո» օդանավակայան, ժամը՝ 12։30-ին;
Կալուգա - Երևան - 10․08․2020/ «Կալուգա» միջ․օդանավակայան, ժամը՝ 10։30-ին;
Մոսկվա - Երևան - 11․08․2020/ «Վնուկովո» օդանավակայան, ժամը՝ 12։30-ին։
Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել ընկերության կայքից (armeniafly.com), կամ ընկերության երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10)։
Չվերթի վերաբերյալ բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը»։
--00--ԱԹ