ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լիբանանում է. նա այցելել է Բեյրութում օրեր առաջ տեղի ունեցած հզոր պայթյունի վայր: Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Մակրոնը զրուցել է արդեն իսկ տեղում աշխատող ֆրանսիացի փրկարարների հետ: Վերջիններս նախագահին վստահեցրել են՝ պատրաստ են Բեյրութում մնալ այնքան, ինչքան կպահանջվի:
Մակրոնը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է համակարգել Լիբանանին միջազգային օգնության ցուցաբերումը: Բացի այդ, ֆրանսիացի ղեկավարը լիբանանյան իշխանություններին հիշեցրել է, որ իրենց երկրում իրավիճակը բարդ էր նաև նախքան պայթյունը:
«Այստեղ իրավիճակն առանց այդ էլ բարդ էր, ընդ որում՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ու ֆինանսական իմաստով»,- ասել է Մակրոնը:
Նրա կարծիքով՝ առանց լուրջ բարեփոխումների Լիբանանը կործանման կգնա:
--00--ԱԹ