ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լիբանանն այլևս միայնակ չէ»:
Ինչպես արդեն հայտնել էինք, Էմանուել Մակրոնն այսօր մեկնում է Բեյրութ: Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունից հետո Մակրոնը կհանդիպի երկրի քաղաքական գործիչների հետ:
Մակրոնը պայթյունից կարճ ժամանակ անց, կարգադրել է օգնություն ցուցաբերել Լիբանանին՝ Ֆրանսիայի հետ պատմական կապեր ունեցող այդ երկրին:
--00--ԱԹ