ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ օգոստոսի 12-ին տեղի կունենա Մոսկվա – Գյումրի չարտերային չվերթը/ «Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 13։50-ին):
Չվերթի տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերից: Տոմսարկղերի աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն։
Տոմսի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլի։ Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերությանը։
--00--ԱԹ