ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News
Կորոնավիրուսով վարակված և բուժված երիտասարդների մի մասի մոտ նկատվում են սրտանոթային համակարգի խնդիրներ: Այդ մասին CNN-ի փոխանցմամբ ասել է ԱՄՆ ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին՝ նշելով, որ դա «խիստ անհանգստացնող է»:
«Հարկավոր է զգուշանալ, երբ ասում ենք՝ թողնենք՝ երիտասարդներին վարակվեն և բուժվեն. դա նորմալ է: Ո՛չ, դա նորմալ չէ»,- ասել է նա:
Էնթոնի Ֆաուչին նաև հավելել է, որ հոսպիտալացման կարիք չունեցող հիվանդները բուժվելուց հետո շաբաթներ, նույնիսկ ամիսներ անց, ունենում են ախտանիշներ:
«Եթե 6 ամսից կամ մի տարուց այս մասին զրուցենք, արդեն վերանայելիս կլինենք ոչ հոսպիտալացված պացիենտների վրա երկարատև վնասակար հետևանքների մասին գրականությունը»,- ասել է վարակաբանը:
--00—ԼՄ