ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ վաղը՝ կեսօրից հետո, անձրևները հանրապետությունում կդադարեն, և մինչև օգոստոսի 28-ը հանրապետության ողջ տարածքում կհաստատվի կայուն, առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 24-28-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
--00—ԼՄ