ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
Կառավարությունը հրապարակեց ՍԴ դատավորի իր նոր թեկնածուի անունը: Այս մասին տեղեկացնում է e-gov.am-ը:
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին» N 1232-Ա որոշման 1-ին կետում «Վահրամ Ավետիսյանի» բառերը փոխարինել «Էդգար Շաթիրյանի» բառերով»,- ասված է կառավարության որոշման մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կառավարությունը ներկայացրել էր Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը, որը «Իմ քայլի» հանդիպումից հետո հրաժարվեց իր թեկնածությունից:
--00--ԱՀ