ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News
«ՀՀ կառավարությունը քննարկում է սահմանադրական դատավորի նոր թեկնածուի հարցը, դեռ որոշում չկա, լինելուն պես կտեղեկացնենք»,- այս մասին ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսուքյան ասուլիս»-ի ժամանակ:
Խոսելով ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածության հարցին՝ նախարարն ասաց․
«Ցանկացած թեկնածություն քննարկվում է լայն կազմով և կայացվում է որոշում, որը երբեք չի լինում մեկ անձի որոշումով կամ ներկայացմամբ: Քննարկվել են մի շարք թեկնածություններ, և նույն անձի կողմից ներկայացվել են մի քանի թեկնածուներ, իմ կողմից էլ է մի քանի թեկնածություն ներկայացվել: Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը ես եմ ներկայացրել կառավարության քննարկմանը, քննարկվել է և կայացվել է որոշում»,- ասաց նա:
--0--ԱՀ