ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News
ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը, 24TV-ի եթերում անդադառնալով երկրի ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես կրթական համակարգում ներդրվող չափորոշիչներին, համոզմունք է հայտնել, որ այս ամենը դրսից են պարտադրում մեզ։ Նրա կարծիքով, մեր հայրենիքը վտանգի մեջ է, պատերազմի սպառնալիք կա, աշխարհազորի ստեղծումը դրա ապացույցն է: Արտիստը շեշտել է, որ դրությունն առավել քան լուրջ է, պետք է դրա մասին մտածենք, ոչ թե իրար կոկորդ կրծենք, ասենք` էս աթոռն իմն է, էս սարն իմն է, էս ծառն իմն է, այդ ուղղությամբ պետք է մտածի և՛ հասարակությունը, և՛ կառավարությունը, և՛ մեծահարուստը, և՛ փող ունեցողն ու չունեցողը, քանի որ մեր հայրենիքը վտանգի մեջ է:
«Սորոսի և համաշխարհային կառավարության 80 տոկոս ծրագրերն այսօր կատարվում են մեր երկրում:
Սա պատերազմ է, նպատակն է միաձուլել, ոչնչացնել հայերի ինքնությունը, արժեհակարգը վերացնել:
Սուտն ու կեղծիքը, անասնական վախն ու անամոթությունը ճարպկորեն սերմանում են ՝ դպրոցից, մանկապարտեզից սկսած:
Մեկս մեկիս չենք վստահում, մեկս մեկիս քարկոծում ենք, մի կողմը հայհոյում է, մյուս կողմը՝ պաշտպանվում, երրորդն էլ ելույթ է ունենում:
Ստեղծել աղմուկ, իրարանցում, քաոս, ատելություն ու անվստահություն սերմանել, սա այն է՝ ինչն այսօր արվում է:
Քաոս սփռելով՝ ստիպում են հավատալ կեղծ արժեքներին:
Ուզում են՝ համաձուլվես, դառնաս տձև ինչ-որ բան, անհայրենիք, անտուն, անլեզու հայվան. դա մտածված ծրագիր է:
Արժեզրկում են հերոսներին, եկեղեցին, երեխաների հավատն են գողանում, կոնվենցիաներ են ընդունում, արտագաղթն են ավելացնում:
Եկեղեցին ինչո՞ւ է լուռ, Գարեգին Երկրորդը, Արամ Առաջինը պետք է խոսեն, պարտավոր են ասել՝ ինչ վտանգների առաջ ենք կանգնած
Կառավարություն, օլիգարխներ, փող ունեցողներ-չունեցողներ, մեր հայրենիքը վտանգի տակ է»,-ասել է Ալեքսանյանը:
--0--ԿԿ