Վերջին 1 օրում COVID-19-ից 3 մարդ է մահացել. երկուսը եղել են 70, մեկը՝ 58 տարեկան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

կորոնավիրուս

Սեպտեմբերի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44271 դեպք, որից 38855-ը՝ առողջացած, 887-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4258 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 211281 թեստավորում:

Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 196 նոր դեպք և 224 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 70 (կին), 70 (կին) և 58 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 271 է:

--00—ԼՄ