ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Ճապոնիայի կենտրոնական մասի Ֆուկուիի պրեֆեկտուրայում սեպտեմբերի 4-ին 5,0 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 11 մարդ Է վնասվածքներ ստացել։ Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է Kyodo-ն։
Նշվում Է, որ տուժածների թվում կա երկու երեխա։ Ընդ որում տեղի իշխանությունները նախազգուշացրել են, որ շաբաթվա ընթացքում Ֆուկուիում կարող Է տեղի ունենալ նման հզորության ևս մեկ երկրաշաժ:
Ավելի վաղ հաղորդվել Էր երկրաշարժի պատճառով երկու տուժածի մասին:
Մինչդեռ, տարածաշրջանում գտնվող ատոմակայանում պատահարի հետևանքով որևԷ արտակարգ իրավիճակի մասին տեղեկատովություն չի ստացվել: Ցունամիի սպառնալիք նույնպես չի հայտարարվել։
-- 00—ՄՀ