Ճապոնիայում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

erkrasharj

Ճապոնիայում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով այդ երկրի օդերևութաբանական վարչությանը։

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նոտո թերակղզու շրջանում, աղբյուրը՝ 10 կմ խորության վրա։

Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

--00—ՅՄ