ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Ճապոնիայի հյուսիս-արևելյան Աոմորի պրեֆեկտուրայի ափերի մոտ 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել՝ հավանաբար առաջացնելով ափամերձ ջրերի թեթև տատանումներ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Kyodo գործակալությանը:
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 18:18-ին (Երևանի ժամանակով 13:18-ին):
Երկրաշարժի օջախն ընկած է եղել ջրի տակ՝ 20 կիլոմետր խորության վրա։ Մինչև 4-բալանոց ցնցումներն զգացվել են Հոկայդո, Աոմորի և Իվատե պրեֆեկտուրաներում։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։
Օդերևութաբանական գործակալությունը նշել է, որ երկրաշարժից առաջացած ծովի մակերևույթի տատանումներն, ամենայն հավանականությամբ, վտանգ չեն ներկայացնում:
--00—ՅՄ