ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն այն համոզմանն է, որ Ապրիլյան պատերազմի հաղթանակի ու չհաղթանակի երկխոսությունը նախկին իշխանության ներկայացուցիչներն են օրակարգ բերել: 24News-ի հետ զրույցում Իգիթյանն ասաց, որ փոխանակ պատասխանելու հարցին, թե ինչպես էր ստացվում, որ բանակի ամենաբարձր օղակներում կոռուպցիոն մեխանիզմներ էին գործում, հաղթանակ-ոչ հաղթանակ դիսկուրսն են առաջ տանում:
Անդրադառնալով նախկին իշխանության ներկայացուցիչների՝ իշխանությանն ուղղված քննադատություններին՝ Իգիթյանը հռետորական հարց է տալիս. «Քաղաքական աղբանոցում հայտված մարդիկ արդյո՞ք այսօր ռեաբիլիտացվել են, մաքրվե՞լ են արդյոք, որ նման բաներից են խոսում»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ