ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Սեպտեմբերի 17-ին դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպում ունեցավ Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարության Գլխավոր քարտուղար Էլիզաբետտա Բելլոնիի հետ։ Այս մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից:
Զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգային հարցեր ու մտքեր փոխանակեցին Հայաստանում և Իտալիայում համավարակի ներկա իրավիճակի մասին։
Երկուստեք ներկայացվեցին կառավարությունների կողմից ձեռնարկված միջոցները, որոնք ուղղված են համավարակի հաղթահարմանն ու սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաև անդրադարձան ՀՀ-ԵՄ համագործակցությանը։
--00--ԱԹ