ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից որևէ մեկին։ Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ Կիևը հակամարտող կողմերին՝ Հայաստանին եւ Ադրբեջանին, երկխոսության կոչ է անում՝ հակամարտության ապաէսկալացման նպատակով:
--00--ԱԹ