ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Ռուսաստանը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը քաղաքական-դիվանագիտական մեթոդներով խաղաղ փուլ վերադարձնելուն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը:
«Ռուսաստանը համապարփակ կերպով կնպաստի ԼՂ հակամարտության կարգավորումը քաղաքական-դիվանագիտական մեթոդներով, ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների վերջին համատեղ հայտարարության հիման վրա՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո, խաղաղ հուն վերադարձնելուն»,- ՀԱՊԿ կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարել է Պանկինը:
--00--ԱԹ