ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Զինված ժողովուրդն ինքնապաշտպանության նոր մոդելն է. անհոգ և ծույլ կյանքն այլևս չի լինելու: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը։
Պատմաբանի համոզմամբ՝ բանակը պետք է ունենա ամուր և ինքն իրեն պաշտպանող թիկունք, այսինքն՝ բանակն ու զինված ժողովուրդը ոչ թե պետք է հակադրության մեջ լինեն, այլ փոխգործակցեն։
Բացի այդ, Տեր-Աբրահամյանի կարծիքով, իրապես ազատ ժողովուրդը զինված ժողովուրդն է, և զինված ժողովրդի առկայությամբ կմտածեն՝ ներխուժե՞ն ՀՀ, թե՞ պայմանավորվեն։
Մանրամասները՝ տեսանյութում։