ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Ֆրանսիան շաբաթ օրը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը՝ նշելով, որ այն պետք է ամբողջապես կյանքի կոչվի, որպեսզի ռազմական գործողությունների վերջնական դադարեցման պայմաններ ստեղծվեն: Այս մասին նշել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Ագնես վոն դեր Մուլը:
«Այժմ հրադադարը պետք է կյանքի կոչվի և խստորեն հսկվի, որ ստեղծվեն պայմաններ՝ երկու երկրների միջև ռազմական գործողություններին ընդմիշտ վերջ տալու համար: Բովանդակային քննարկումները, որոնց կողմերը մասնակցում էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո, պետք է վերսկսեն՝ առանց նախապայմանների»,- ասել է նա:
--00--ԱԹ