ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 3 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով Արցախում մարդասիրական ու սոցիալական ծրագրերի իրագործման համար: Այս մասին հայտնել է Հայաստան համահայկական հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի էջը:
«Հիմնադրամը շնորհակալություն է հայտնում Կարապետյանին նվիրատվության, Արցախին շարունակական աջակցության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ, Սամվել Կարապետյանը 50 միլիոն դրամ էր փոխանցել «Հայաստան» Համահայկական հիմնադրամին` ի աջակցություն Արցախի:
--00--ԱՀ