ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրել է.
«Չեմ կարծում, թե բանակցելու և խաղաղ կարգավորմանը հասնելու բոլոր հնարավորությունները սպառվել են։
Եթե առաջարկվող, բանակցությունների սեղանին դրվող դրույթները հակասում են մեր շահերին, ապա դա դեռ չի նշանակում, որ չպետք է շարունակել համառ ջանքերը՝ մեր կենսական շահերն առաջ մղելու համար։
Պետք է անել առավելագույնը՝ գործընթացը մեր շահերի դաշտ բերելու և մեզ համար նպաստավոր կետում իր վերջնագծին հասցնելու համար»։
--00--ԱԹ